Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայությունը

Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայությունը․ «արհամարհանք է դրսևորվել ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, որը պայքարում է իր գոյատևման և ազատության համար», – նշված է հայտարարության մեջ։

«Հանդիպման նախորդ գիշերը Ռուսաստանի Դաշնությունը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի վրայով, այդ թվում՝ 15-ը Կիևի, որպեսզի ավելի շատ զոհեր և էլ ավելի մեծ ավերածություններ առաջացնի ուկրաինական հողում։ Մասնակիցներին ցուցադրվել է ռուսական զինտեխնիկա, որն արդեն տասներորդ տարին է, ինչ մասնակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմին», – հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով