Ուկրաինական կողմը վեց ATACMS հրթիռով հարվածել է Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինական կողմը վեց ATACMS հրթիռով հարվածել է Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին՝ հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալով՝ ռուսական С-400 զենիթային համակարգերի և «Պանցիր» զենիթային համալիրների հաշվարկները խոցել են վեց հրթիռից հինգը և վնասել մեկը:

«Ուկրաինայի զինված ուժերի վնասված ATACMS հրթիռի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզում գտնվող ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքի վրա»,- նշել են ՌԴ ՊՆ-ում, հավելել, որ անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր և ավերածություններ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով