Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ այստեղ լավ նորություններ գուցե ունենանք. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին Ազգային ժողովում ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ օրերս այցելել էր Թեհրան, որտեղ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

Այս համատեքստում նախարարն ընդգծեց, որ կան որոշակի գործընթաց և խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին:

«Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը բացելուն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ ՀՀ-ի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն, և նաև երրորդ երկրների այն քաղաքացիների համար, որոնք տարբեր նպատակներով մի երկրից կցանկանան անցնել մյուսը, ասենք՝ զբոսաշրջության համար, ահա այս մարդկանց համար [նպատակ կա] բացել սահմանը»,- ասաց նախարարը և հավելեց. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ այստեղ լավ նորություններ գուցե ունենանք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով