Ուզբեկստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում խնդիրները լուծել բանակցությունների միջոցով |armenpress.am|

armenpress.am: Ուզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծել ստեղծված իրավիճակը:

«Ուզբեկստանում վստահ են, որ բոլոր հարցերը և խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցությունների, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, խորհրդակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա»,- այս մասին հաղորդագրություն է տարածել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք մաքսիմալ զսպվածության հույս ունենք և կողմերին կոչ ենք անում դիմել քաղաքական և դիվանագիտական բանակցությունների՝ իրավիճակի կայունացման և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-շեշտվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով