ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, 37 500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20 000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում:  

Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար:

ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման ընթացքում բարձրացված պաստառների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով