ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին

ՈՒԵՖԱ-ն այսօր՝ Թուրքիայի՝ Նիդեռլանդների դեմ քառորդ եզրափակչի խաղից մեկ օր առաջ, հայտարարել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին երկու խաղով որակազրկելու մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից նշել են, որ իրենց իրավաբանական բաժինն աշխատում է այս որոշման բողոքարկման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության շրջանակներում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել։ Այս դեպքի առնչությամբ Թուրքիայի դեսպանը կանչվել էր Գերմանիայի ԱԳՆ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով