Ովքեր դեմ են մեր ակցիային, նրանք կողմ են, որ մեր երկիրը հանձնվի և նոր զոհեր ունենանք. մայրաքաղաքում քաղաքացիները ճանապարհներ են փակել |tert.am|

tert.am: Վաղ առավոտից Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիները ճանապարհ էին փակել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք հայտարարել են, որ իրենց ակցիան ինքնաբուխ է և կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ։

«Այս ակցիան կազմակերպված չէ ո՛չ «Հայաստանի» ո՛չ «Պատիվ ունեմ»-ի հետ, սա կազմակերպել ենք ինքներս։ Մենք դեմ ենք ներկա իշխանություններին, դեմ ենք, որ մեր երկիրը հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին։ Ովքեր դեմ են մեր ակցիային, նրանք կողմ ենք, որ մեր երկիրը հանձնվի և նոր զոհեր ունենանք, կողմ են,որ Երևանում քայլեն թուրքերն ու ադրբեջանցիները»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացիներց մեկը։

Որոշ ժամանակ անց ոստիկաննեը բացեցին ճանապարհը և հեռացրեցին բեռնատար և մարդատար մեքենաները։

Քաղաքացիները մեծ բեռնատարներով փակել էին նաև Հաղթանակի կամուրջը։ Ոստիկանները հանեցին բեռնատարներից մեկի համարանիշը և դուրս բերեցին մեքենաները  ճանապարհի երթևեկելի հատվածից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով