Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այս պահին 60 է։
Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են Ոստիկանության լրատվական բաժնից։ Քաղաքացիները տարվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ հանրահավքին զուգահեռ Ազգային ժողովում ընթանում նիստ, որին ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացված ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։ Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։