Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքի մոտ ակցիա իրականացնող 22 անձի է բերման ենթարկել

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքի մոտ ակցիա իրականացնող 22 անձի է բերման ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարել):

Այս մասին Infocom-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է կառավարության 797-Ն որոշման վրա և ՊԵԿ-ի տրամադրած գրության վրա՝ մի խումբ անձանց ներխուժումը վերացնելու հետ կապված:

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով