Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման ենթարկեց ակցիայի 7 մասնակիցների

Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման ենթարկեց ակցիայի 7 մասնակիցների, որոնք վրանը պահած քայլում էին Սարյան փողոցով ու վանկարկում «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։

Ոստիկանությունը տեղում որոշում կայացրեց բերման ենթարկել «Զանգ» շարժման համակարգող խմբի անդամ Սուրեն Սահակյանին, որը պնդում էր, որ երթը չի կարող շարժվել մայթով, որտեղ սրճարաններ կան եւ տարածքը նեղ է, այլ պիտի իր բնականոն ընթացքով շարժի այն ուղղությամբ, որը կորոշվի հընթացս։ 

Սահմանին բերման ենթարկելուց հետո ոստիկանությունը որոշեց մյուսներին եւս վարչական ձերբակալման ենթարկել։ Ակցիայի մյուս մասնակիցները շարունակում են իրազեկման երթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով