factor.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը այսօր վաղ առավոտից կրկին ակցիաներ է իրականացնում Երևանի փողոցներում:
Փողոցների երթևեկությունը բացելիս այսօրվա ընթացքում Ոստիկանությունը բերման է ենթարկել 117 քաղաքացու: Այս մասին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար և 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։ Նրանց մի մասն արդեն իսկ ազատ է արձակվել։