Ոսկեպարի եկեղեցու մոտ ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս՝ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։
Միաժամանակ այդ տարածքում աշխատանքներ են կատարում սակրավորները։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։
Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:
Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։