ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյա էջում գրել է, որ ոստիկանները բերման են ենթարկել ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանին․ «Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի և ֆուտբոլասերների նկատմամբ։
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը։
Այն պատճառաբանություններով, իսկ իրականում՝ հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»,-գրել է նա։