Ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ։

Նրանք այցի շրջանակում եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը։ Քննարկվել են մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ, անդրադարձել հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։

Անդրադարձ է եղել նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով