Տավուշի մարզի սահմանային հատվածում, Ոսկեպարի մոտ, իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Մի խումբ քաղաքացիներ Կիրանց-Ոսկեպար հատվածից մեկնել են Ոսկեպարի եկեղեցու մոտ։
Այս հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացվում. բնակիչները փորձում են թույլ չտալ ականազերծման աշխատանքներ իրականացնել։
Վերահսկող ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին չմտնել ականապատված տարածք։
«Պատասխան եք տալու, հետ տվեք սաղին: Էդ ականներով մեր պապերն են պահել հողը, դուք չեք պահել: Ասա, թող դուրս գան էդտեղից»,-բորբոքված ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ դիմելով ոստիկաններին:
Ոստիկանության աշխատակիցը քաղաքացիներին խոստացավ ականազերծման աշխատանքները դադարեցնելու քաղաքացիների պահանջը փոխանցել համապատասխան մարմիններին։