Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել |armenpress.am|

armenpress.am: Ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը:

Որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո երկու գյուղերի բնակիչները Ղարիբջանյանի վարչական կենտրոնում հարցը քննարկեցին  Շիրակի մարզպետարանի, «Շիրակ» ՋՕԸ և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ:

 Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ  Ռոման Համայակյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակով պայմանավորված խնդիրն ավելի է սրվել: «Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ,  և ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում. այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ջրի պաշարները: Շոգ եղանակին զուգահեռ մեկնարկել է նաև ոռոգման սեզոնը, ավելացել են նաև ցանքատարածությունները, ինչով պայմանավորված խնդիրը լրջացել է»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ խնդրի լուծման տարբերակն այդ գյուղերի  բնակիչների անդամակցությունն է «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը:

Նա նաև հայտնել է, որ համայնքը խնդրին համապարփակ լուծում տալու համար ոռոգման ցանցի անցկացման սուբվենցիոն ծրագիր կներկայացնի կառավարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով