Ո՞րն է ջրամատակարարման խախտումների պատճառը. ՀԾԿՀ նախագահի պարզաբանումը |1lurer.am|

1lurer.am: «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկումից բողոքները շարունակվում են: Հարցին Կառավարության ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով նախորդ ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի՝ կախված սեզոնայնությունից՝ ջրամատակարարման խնդիրներն ավելանում են:

«Քանի որ ջրապահանջարկն ավելանում է, համակարգի ճնշումն ավելացվում է, որպեսզի ջուրը հասնի սպառողներին, և համակարգի մաշվածության պատճառով սկսվում են վթարները»,- ասաց նա:

Գարեգին Բաղրամյանը նաև հիշեցրեց, որ ջրամատակարարման որակի, ժամի խախտումների դեպքում գործում է տուգանքների ավտոմատ համակարգ, ինչի արդյունքում ընկերությունը վճարում է տուգանք՝ գումարն ուղարկելով սպառողի հաշվին: Կան նաև այլ տիպի խախտումներ, որոնց դեպքում հանձնաժողովը վարույթ է իրականացնում, և տուգանքները մուծվում են Կառավարության բյուջե:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով