ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել․
2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է՝ Ախուրյանի ջրամբարում 80%, Արփիլիճ ջրամբարում՝ 88%, Ապարանի ջրամբարում՝ 52%, Ազատի ջրամբարում` 90% և Մարմարիկի ջրամբարում` 97%:
Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել՝ չեն դիտվել։