armeniasputnik.am: Շվեդիայի Թագավորությունը պաշտոնապես միացել է ՆԱՏՕ–ին։ Տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին»,– ասվում է հաղորդագրությունում։
Այդպիսով, սկանդինավյան երկիրը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամը։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ պաշտոնական ընթացակարգը կավարտվի այսօր երեկոյան, իսկ Բրյուսելում ՆԱՏՕ–ի կենտրոնակայանի մոտ շվեդական դրոշը կբարձրացնեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ֆինլանդիան 2023 թվականի ապրիլի 4-ին պաշտոնապես դարձավ դաշինքի 31-րդ անդամը։