Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի որոշումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է։ Ի վերջո, Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դա անհերքելի փաստ է։ Այդ երկիրը դաշինքի անդամների հանդեպ իր պարտավորություններն ունի, այնպես որ այս որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է», – հայտարարել է Պեսկովը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քվեարկության էր դրել երեքշաբթի երեկոյան։ Թուրք պատգամավորներից 287-ը կողմ են արտահայտվել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, 55-ը՝ դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով