Շոլցը Կիև է ժամանել անակնկալ այցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Վերջին անգամ նա Ուկրաինայի մայրաքաղաք այցելել էր 2022 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Իտալիայի Մարիո Դրագիի հետ միասին:

Նշվում է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ 

 «Ես ցանկանում եմ այստեղ հստակեցնել, որ Գերմանիան կմնա Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում»,- ժամանելուն պես ասել է Շոլցը՝ խոստանալով դեկտեմբերին 650 միլիոն եվրոյի լրացուցիչ զենքի մատակարարումներ:

Նշենք, որ կանցլերի այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցից հետո, որը քննադատության էր արժանացել Կիևում: Հեռախոսազրույցը մեկնաբանելիս Շոլցն ասել էր, որ այն ցույց է տվել, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայացքներում փոփոխության նշույլ անգամ չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով