Շոլցը ԵՄ առաջնորդներին կոչ է արել երաշխիքային համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ |armenpress.am|

armenpress.am: ԵՄ բոլոր երկրները պետք է անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրեր կնքեն Ուկրաինայի հետ։ ՌԻԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Ես շատ եմ ցանկանում և եվրոպացի գործընկերների հետ միասին հորդորում եմ, որ նմանատիպ որոշումներ ընդունվեն բոլոր եվրոպական մայրաքաղաքներում», – ասել է Շոլցը։

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին և անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով