«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել |news.am|

news.am: Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով