Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին և նշեց, որ Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է։
Հիշեցնենք՝ Նազելի Բաղդասարյանը երեկ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։
Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։