Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաղդասարյանը՝ նշելով, որ դեսպանը Գյումրիում է եղել մասնավոր այցով։
«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։
Ի թիվս այլ հարցերի, տկն.դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր», – նշել է մարզպետը։