factor.am: ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։
«Քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծվել է ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է Միշելը։