Շահրամանյանը Արցախից Սիսիան է տեղափոխվել ուղղաթիռով պաշտպանության նախարարի ու իր 2 անվտանգության աշխատակիցների հետ

Արցախի ղեկավարության ձերբակալությունների հարցում ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ չի կարող պատասխանել, թե ինչու կայացվեց իրեն և շատ այլ ներկա պաշտոնյաների չձերբակալելու որոշում։

«Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»։

Նա նշեց, որ ինքը Արցախից Սիսիան տեղափոխվել է ուղղաթիռով պաշտպանության նախարարի ու իր 2 անվտանգության աշխատակիցների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով