«Նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի». Փաշինյանն այցելել է Կիրանց

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին:

Այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում և կատարել հետևյալ գրառումը․

«Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»,- գրել է վարչապետը։

Վարչապետը նաև ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ 

Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ 

Վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված, ծանոթացել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի ավարտից հետո իրականացված աշխատանքներին։ 

Տավուշի մարզի Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածներում իրականացված սահմանազատման աշխատանքներից հետո։  

Ավելի վաղ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու ամսվա ընթացքում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով