Նորավան գյուղի մոտակա դաշտում հրդեհը մարելիս փրկարարները զինծառայողի մարմին են գտել․ ԱԻՆ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով