Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |panorama.am|

panorama.am: Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը  ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։

Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ձեզ է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (Պետական դավաճանությունը) և 421-րդ հոդվածներով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) հանցագործության մասին հաղորդում ` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ, Անն Վարդապետյանն ասաց.

«Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում սեփականության վկայականների պատճեներ, որոնց  իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար։ Ուղակել ենք ԱԱԾ՝ խնդրելով օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել- չնախաձեռնելու հարցը քննարկվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով