Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության օրը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր:
Վարչապետին ուղեկցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսվոր արարողություն: Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
Հուշահամալիր են այցելել նաեւ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ: