Նիկոլ Փաշինյանը Ռոմանո Պրոդիի հետ քննարկել է տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների հարցեր

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ռոմանո Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:  

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով