hetq.am: Այս րոպեներին ամերիկյան օդանավը, որտեղ գտնվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, վայրէջք է կատարել Թայվանում։ Վերջին տասնամյակում սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցն է (երրորդն է նախագահից և փոխնախագահից հետո) խաղաղօվկիանոսյան այդ կղզի, որը փաստացի անկախ է, սակայն իրավաբանորեն աշխարհի ոչ բոլոր պետություններն են ճանաչում Թայվանի անկախությունը Չինաստանից։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ռազմական սադրանքների դիմել։ Ամերիկյան կողմը, սակայն, պաշտոնապես չէր ազդարարել Նենսի Փելոսիի այցն այդ կղզի, այլ միայն պնդում էր, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Թայվանի անկախությունը։
Պեկինը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հնարավոր այցը դիտարկում էր որպես իր ներքին գործերին միջամտություն։ Ինչպես գրում է China Times-ը, չինական «Լյանին» և «Շանդուն» ավիակիրները լքել էին իրենց տեղակայման նավահանգիստները և դուրս եկել բաց ծով։ Reuters գործակալությունը ևս հայտնում է, որ չինական ռազմական ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են իրականացնում սահմանազատիչ գծի երկայնքով, որը գտնվում է Թայվանի նեղուցի կենտրոնում, ինչը Թայվան կղզին անջատում է մայրցամաքային Չինաստանից։
Ավելի մանրամասն՝ hatq.am-ում։