Նենսի Փելոսին ժամանեց Մալայզիա․ Թայվան այցելելու ինտրիգը պահպանվում է |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր ժամանել է Մալայզիա։ Ասիական երկրներով շրջագայության ընթացքում սա Փելոսիի երկրորդ կանգառն է։

Նա Սինգապուրից է ժամանել Մալայզիա։ Կուալա Լումպուրում արդեն կայացել է նրա հանդիպումը Մալայզիայի խորհրդարանի խոսնակի և պատգամավորների հետ։

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն, հնարավոր է, որ այսօր ավելի ուշ նա այցելի Թայվան։

Թայվանը տասնամյակներ առաջ անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում է իր անբաժանելի մասը և ցավոտ է ընդունում օտարերկրացի պաշտոնյաների այցերը Թայվան։

Պաշտոնական Պեկինն անցած շաբաթ զգուշացրել էր, որ Փելոսիի՝ Թայվան ժամանելու դեպքում Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը «ձեռքերը ծալած չի նստելու»։ Սպիտակ տանը ևս կարծիք էին հայտնել, որ «այս պահին նման այցը լավագույն գաղափարը չէ»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով