Նեթանյահուն Վաշինգտոնում է՝ ամերիկյան ներքաղաքական պայքարի և Գազայում չդադարող ռազմական գործողությունների ֆոնին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ անցկացնելու է Վաշինգտոնում է՝ ելույթ ունենալով Կոնգրեսում և հանդիպելով ԱՄՆ նախագահին։ Իսրայելի վարչապետի այցին նախորդել է Բայդենի որոշումը՝ թողնել ընտրապայքարը։ Դիտորդների խոսքով, նշվածը կարող է ավելացնել անորոշությունը ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում։

Երկուշաբթի իսրայելական ռազմուժի հարվածները պաղեստինյան Խան Յունիս բնակավայրում տասնյակ մարդկանց կյանք են խլել: Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները՝ տարհանվելու մասին իսրայելական կողմի կարգադրությունից հետո։

Բենիամին Նեթանյահուն նման իրավիճակում թողեց Մերձավոր Արևելքը և ուղղություն վերցրեց Վաշինգտոն, ուր նույնպես լարված է՝ ամերիկյան ներքին քաղաքական զարգացումների պատճառով։ Հայտնի է, որ նախագահ Բայդենը հայտարարել է, թե թողնում է ընտրապայքարը:

«[Վաշինգտոնում] ձգտելու եմ ստանալ երկու կուսակցություննրի աջակցությունն այն հարցերում, որոնք կարևոր են Իսրայելի համար։ Իմ ընկերներին՝ երկու կողմերում էլ, կփոխանցեմ, որ անկախ նրանից, թե ում կընտրի ամերիկացի ժողովուրդը որպես իր հաջորդ նախագահ, Իսրայելը մնում է Ամերիկայի անփոխարինելի և ուժեղ դաշնակիցը Մերձավոր Արևելքում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Սրանք, իհարկե, հրապարակային խոսքեր են, այնինչ դիտորդների կարծիքով, իրականում, Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մրցապայքարում Նեթանյահուն կնախընտրեր հանրապետական գործչին:

«Հանրապետականներն ավելի շատ են աջակցում Իսրայելի անվտանգության ապահովմանը: Մյուս կողմից, նրանք ավելի ներողամիտ են Իսրայելի աջակողմյան կառավարության և պաղեստինցիների նկատմամբ նրա քաղաքականության նկատմամբ»,- ասում է Բար-Իլան համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ռայնհոլդը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով