Նեթանյահուն ասել է, որ Գազայի հատվածում գերիների վերաբերյալ գործարքը կարող է մոտ լինել |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում պահվող գերիների ընտանիքներին ասել է, որ գործարքը, որը կապահովի նրանց սիրելիների ազատ արձակումը, կարող է մոտ լինել:

«Պայմանները, անշուշտ, հասունանում են։ Սա լավ նշան է», – երկուշաբթի Վաշինգտոնում ասել է Նեթանյահուն պատանդների ընտանիքներին։

Այս շաբաթ նախատեսվում է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որոնք Բայդենը նախանշել էր մայիսին Եգիպտոսի և Կատարի միջոցով, վերջին ամսվա ընթացքում մեծ թափ են ստացել: Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ բանակցողները «շարժվում են դեպի նպատակային գիծ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով