ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

ՆԳՆ փրկարար ծառայությունը անդրադառնալով Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից մանրամասներ է ներկայացրել։

《Մայիսի 11-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․), «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Կ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Range Rover» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները 》։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով