ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին նաև, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։ Առավոտյան հաղորդվում էր 38 բերման ենթարկվածների մասին:

Երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակից էր բերման ենթարկվել, երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները մայիսի 4-ին Տավուշից քայլերթ սկսեցին և մայիսի 9-ին հասան Երևան։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի ընթացքում շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար մեկ ժամ ժամանակ տվեց, ինչը տեղի չունեցավ։

Հաջորդ օրվանից՝ մայիսի 10-ից շարժումը մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում։ Մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը և ՀՀ վարչապետի հրաժարականը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով