ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելու համար քրեական պատասխանատվությունից

ՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևողականորեն իրականացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև բացատրական աշխատանք՝ կամավոր հանձնման ուղղությամբ։

«Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ երբ իրավապահներն են հայտնաբերում ապօրինի պահվող զենք-զինամթերքը, պատասխանատվությունն անխուսափելի է՝ ընդհուպ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։

Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից»,-ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով