ՆԱՏՕ-ում վստահ են՝ Թուրքիայի հետ հնարավոր է փոխհամաձայնության գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան վստահ է, որ հնարավոր է լուծում գտնել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի առարկություններին, գրում է Reuters-ը։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները հանգստյան օրերին բանակցություններ են վարում Բեռլինում Հյուսիսային Եվրոպայի այս երկու երկրների անդամակցության հայտերին առնչվող հարցերի շուրջ։

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «անընդունելի և վրդովեցնող» էր անվանել այն, որ ՆԱՏՕ-ի ենթադրյալ նոր անդամները աջակցություն են ցուցաբերել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։

Այսօր Միրչա Ջոանան ասել է, որ Անկարայի մտահոգությունները կարող են հաշվի առնվել։

«Թուրքիան կարևոր դաշնակից է և նրա արտահայտած մտահոգությունները կարող են քննարկվել ընկերների և դաշնակիցների շրջանում», – ասել է նա։

«Վստահ եմ, որ, եթե այս երկրները որոշեն դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, մենք կկարողանանք ընդունել նրանց և փոխհամաձայնության գալու համար բոլոր պայմանները կստեղծենք», – հավելել է նա։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով