armtimes.com: «ՆԱՏՕ-ի վարքագիծն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում»:
Այս մասին հայտարարել է ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական զոհը։ Երկրի իշխանությունները որոշել են հրաժեշտ տալ երկարաժամկետ չեզոքությանը` այն վերածելով Ռուսաստանին զսպելու ցատկահարթակի, ըստ էության, առաջնագծի։ Եվ ՆԱՏՕ-ն մտադիր չէ դրանով կանգ առնել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը գնալով հայտարարություններ է անում դաշինքի գլոբալ դերի, պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրատլանտյանից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ արվում է աշխարհն էլ ավելի վտանգավոր դարձնելու համար, որպեսզի թույլ չտան ուժի այլընտրանքային կենտրոնների գոյությունը, որոնք կարող են խարխլել Արևմուտքի հեգեմոնիան»,- հայտարարել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, թե անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։
74 տարում Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և ժամանակն է, որ նա հեռանա: Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի խորհրդի՝ նախօրեին կայացած ԱԳ նախարարների մակարդակով նիստը, որը համընկել է դաշինքի հիմնադրման 74-ամյակի հետ: