ՆԱՏՕ-ն հավատարիմ է Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։

Անցյալ տարվա աշխատանքին նվիրված ամփոփիչ փաստաթղթում կա Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ կապերի ամրապնդման մասին հատուկ բաժին:

«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», – ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով