ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա է այցելել։ Անկարայում նրան ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաորդում է TRT Haber-ը։

Հաղորդվում է, որ Էրդողանի և Ռյուտեի հանդիպման ժամանակ ակնկալվում է քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը։ Հանդիպման շրջանակում օրակարգում կլինի նաև Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական գնումների խոչընդոտների վերացումը: Բացի այդ, առաջնային թեմաներից են լինելու ահաբեկչության դեմ պայքարի քայլերը և Թուրքիայի ակնկալիքները։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով