ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին կոչ է արել վերանայել ՌՀՍ-ին մասնակցությունը կասեցնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ափսոսում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍ) մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և Մոսկվային կոչ է անում վերանայել այդ քայլը:

Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Ես ափսոսում եմ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար… Կոչ եմ անում Ռուսաստանին վերանայել այս որոշումը և վերադառնալ գործող համաձայնագրի պահպանմանը», – ասել է նա երեքշաբթի օրը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՌՀՍ-ի վերաբերյալ այս որոշմամբ «վերացվել է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ողջ ճարտարապետությունը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցրել է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3)։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցությունը կասեցնելու մասին է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով