ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առթիվ և պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։ Այդ մասին նա հայտարարել է X-ի իր էջում:

«Ես հենց նոր շնորհավորեցի Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը կրկին առանցքային նշանակություն կունենա մեր դաշինքն ամուր պահելու հարցում։ Ես անհամբեր սպասում եմ Թրամփի հետ նորից աշխատելու հնարավորությանը՝ ՆԱՏՕ-ի միջոցով, հզորության միջոցով խաղաղությունն առաջ տանելու համար»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով