ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը «Die Welt» լրատվամիջոցին տված հարցազրույցում։ 

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։

Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։

«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն», – եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով