Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով, չգալ չի կարող. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը ինչին տիրապետում է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրայնացված տեղեկատվությանը:

 

«Արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում ենք քննիչ հանձնաժողով: Ոնց որ վարչապետը եկավ, ոնց որ եկել են իր բոլոր ղեկավարները, նա ևս պետք է  գա և պարզապես ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է:

Հիմա ուշադիր հետևել է, և արձագանքել է այն հատվածին, որը վարչապետը հանրայնացրեց: Բայց չէ որ այդ դրվագների մասով ինքը ասելիք ունի, և քննիչ հանձնաժողոըվ շատ կցանկանա իրեն լսել:

Մենք բոլորին հրավերներն ուղարկել ենք և այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն՜ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը և Մովսես Հակոբյանը անպայման պետք է ներկայանան»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Քննիչ հանձնաժողով չգալը, ըստ Քոչարյանի, չի բխում ոչ մեր երկրի շահերից, ոչ էլ տվյալ պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնավարման ընթացքում տիրապետած տեղեկատվությունը հանձնաժողովին չներկայացնելու շահերից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացրել էր 7-րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ խոսակցությունները, որը գլխավորել է Մովսես Հակոբյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյանը անդրադարձել էր Փաշինյանի հայտարարություններին, ասելով, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով