Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի կողմից գիշերը ATACMS հրթիռներով Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին հարվածելը ազդանշան է, որ Արևմուտքը էսկալացիա է ցանկանում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

 
«Նման հարվածն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության: Պուտինը բազմիցս ասել է դա»,- հավելել է Սերգեյ Լավրովը:
 
Նա հույս է հայտնել, որ Արևմուտքում ամբողջությամբ կկարդան Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Դիվանագետը նախազգուշացրել է՝ Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը:
 
«ԱՄՆ ռազմական փորձագետների աջակցությամբ հեռահար արձակումները Ռուսաստանը կընկալի որպես պատերազմի որակապես նոր փուլ»,- հավելել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով