Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ցավակցություն է հայտնում Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայման օգտին։ Ճեպազրույցի ընթացքում այս թեմային է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների զուգահեռ կազմակերպմամբ»:

«Մենք նաև կողմ ենք հանդես գալիս սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը: Այստեղ գնդակը Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին», – ասել է Զախարովան:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր՝ Զախարովան կոչ է արել զերծ մնալ լարվածության հանգեցնող գործողություններից։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը», – ասել է դիվանագետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով