Մոսկվան ի գիտություն է ընդունում Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը`մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»։
Պեսկովի խոսքով՝ «դա կարեւոր հայտարարություն է»։ «Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում»,- հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։